Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում սկսվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիպլոմների պաշտպանությունը:
Այն կընթանա մինչև մայիսի 28-ը: Արդեն ավարտվել է կերպարվեստի ֆակուլտետի (գեղանկար, գրաֆիկա, քանդակ) դիպլոմների պաշտպանությունը: Մայիսի 24-ին կիրառական արվեստի համակարգչային գրաֆիկայի ամբիոնի դիպլոմների պաշտպանությունն է` 2-րդ հարկի ցուցասրահում: Զուգահեռաբար 1-ին հարկում դիզայնի ամբիոնի ուսանողների դիպլոմների պաշտպանությունը: Առաջիկայում սպասվում է հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը: Ըստ մասնագետների գնահատման՝ այս տարի հատկապես հասուն աշխատանքներով են ներկայացել ապագա գեղանկարիչներն ու գրաֆիկները:
Վրեժ Առաքելյան